19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փորձանքի օրը Տերը կփրկի նրան

Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան։ Տերը կփրկի ու կպահպանի նրան, երանելի կդարձնի երկրի երեսին եւ չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը։ Տերը նրան կօգնի տառապանքի մահճում եւ նրա անկողինն ամբողջովին կմաքրի իր հիվանդությունից։

Ես ասացի. «Տե՛ր, ողորմի՛ր ինձ եւ բուժի՛ր անձն իմ, ես մեղանչեցի քո դեմ»։ Թշնամիներս չարությամբ ասացին իմ մասին. «Ե՞րբ պիտի մեռնի նա, եւ նրա անունը ջնջվի»։ Ինձ այցելության եկողը դատարկ բաներ էր խոսում իր սրտում, անօրենություն կուտակում իր մեջ, դուրս էր գալիս եւ նույն բանն էր պատմում։

Բոլոր թշնամիներս քրթմնջեցին իմ մասին եւ չարիք նյութեցին իմ դեմ։ Նրանք անօրեն խոսքեր բարդեցին ինձ վրա. «Ով ննջում է, մի՞թէ այլեւս հարություն չի՞ առնի»։ Անգամ իմ բարեկամ մարդը, որին ես վստահում էի, եւ որն ուտում էր հացն իմ, հաճախակի իմ դեմ խաբեություն գործեց։ Բայց դու, Տե՛ր, ողորմի՛ր եւ ոտքի՛ կանգնեցրու ինձ, որ հատուցեմ նրանց։

 Եթե թշնամիներս չչարախնդան վրաս, դրանից ես կիմանամ, որ բարեհաճ ես իմ հանդեպ։ Դու իմ անմեղության համար ընդունեցիր ինձ եւ հավիտյան հաստատեցիր քո առջեւ։ Օրհնյալ լինի Տեր Աստվածն Իսրայելի հավիտյանս հավիտենից. ամեն, ամեն։
(Սղ 40:1-14)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ