20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԿ-ները պատրաստվում են Հայաստանում գունավոր հեղափոխության (վիդեո)

 

«Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ նախագահ Արման Ղուկասյանը ասուլիսի սկզբում իր խոսքում նշեց,որ այս հետազոտությունը անցկացվել է երկու մասվա ընթացքում: Հետաքննության ընթացքում բացի բովանդակալից վերլուծությունից՝ Երևանի բնակչության շրջանում նաև հարցում էր անցկացվում: Հարցման ընթացքում պարզվեց, որ հարցվողների միայն 3%-ն էր, որ ընդհանրապես չէր հետաքրքրվել դեպքերի ընթացքով, իսկ 36%-ը երբեք ոչ մի ցույցի չի մասնակցել, բայց հետևել է իրադարձությունների ընթացքին: Հարցվողների մնացած 61%-ը այսպես թե այնպես մասնակցություն են բերել տվյալ իրադարձություններին: «Սասնա ծռեր» խմբավորման ակցիան կրել է տարերային բնույթ, սակայն Արևմուտքի կողմից ֆինանսավորվող մի շարք հայկական հասարակական կազմակերպությունների և շարժումների գործունեությունն ուղղված էր հայկական պետականության թուլացմանն ու Հայաստանում «գունավոր հեղափոխություն» իրականացնելուն:

Նշված գործընթացներն ուղղակիորեն ազդել են ինչպես երկրի քաղաքական կյանքի, այնպես էլ ողջ հայ հասարակության վրա, այդ իսկ պատճառով արժանի են առանձնակի ուշադրության: 15 օրվա ընթացքում տեղի ունեցող այդ իրադարձություններին ակտիվ մասնակցություն բերեցին նաև մի շարք հասարակական կազմակերպություններ: «Ընդդեմ կանանց հանդեպ բռնության կոալիցիան իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ հանդես եկավ հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում էր, որ հուլիսի 17-ի առավոտյան իրադարձություններին հաջորդեցին ցույցերը, բողոքի ակցիաները Ազատության հրապարակում և այնուհետև Խորենացի փողոցում, որի ժամանակ ոստիկանությունը գերազանցեց իր իրավասությունները՝ գործադրելով վայրագության և բռնության իր ավանդական մեթոդները ցույցին մասնակից խաղաղ բնակչության հանդեպ»:

 

«Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ  փոխնախագահ Ծովինար Կոստանյանը նշեց,որ ուսումնասիրելով վերջին 15 տարիների ընթացքում մի շարք երկրներում տեղի ունեցած գունավոր հեղափոխությունների մեթոդաբանությունը, հարկ է նշել, որ Հայաստանում քաղաքացիական պատերազմ և պետական հեղաշրջում իրականացնելու մեթոդներն ու նախապատրաստական աշխատանքներն ամբողջովին համընկնում են այն մեթոդներին, մեխանիզմներին և տեխնոլոգիաներին, որոնք կիրառվում էին Սերբիայում, Լիբիայում, Թունիսում, Եգիպտոսում, Ուկրաինայում և Սիրիայում: Այդ մեթոդները իր աշխատանքներում ներկայացրել է նաև հայտնի ամերիկացի վերլուծաբան Ջին Շարփը:

 

ՀԿ-ի անդամ Սևան Աղաջանյանը ամփոփելով հետաքննության արդյունքները,ներկայացրեց եզրակացության արդյունքերը՝ «Սասնա ծռերը» հայրենասերներ են. նրանք սկսել էին անկեղծ պայքար, սակայն այդ պայքարն անվերապահորեն ոչ առևտրային կազմակերպությունների օգնությամբ ի շահ իրենց նպատակների փորձեցին օգտագործել արտաքին ուժերը, որոնք ֆինանսավորվում էին արևմտյան աղբյուրներից:

ԱՄՆ-ը և Եվրամիությունն առաջնորդվում են երկակի ստանդարտներով, երբ մի կողմից ԱՄՆ-ը հայ ոստիկաններին սպառնում է պատժամիջոցներով՝ ստեղծելով իշխանության և ոստիկանության ներկայացուցիչների սև ցուցակ, իսկ մյուս կողմից իրենց երկրում դաժանաբար ցրում է անկարգությունների մասնակիցներին (ինչպես՝ Ուոլ Սթրիթում):

 

Հայաստանում ձգտում էին հասարակության մի մասին հանել մյուսի դեմ՝ հիմք ընդունելով արտաքին քաղաքական հայացքները:

Վերոնշյալ փաստերը վկայում են այն մասին, որ Հայաստանի երիտասարդ պետականությունը թիրախավորված է, և նրան մեծ վտանգ է սպառնում:Հարկավոր է կանխել նման սպառնալիքները և սկսել աստիճանաբար լուծել սոցիալ-տնտեսական բնույթի այն խորքային խնդիրները, որոնք մեծ դժգոհություն են ծնում հայ հանրության շրջանում:-իր խոսքը եզրափակեց Աղաջանյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ