12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Դատական նիստին Նարեկ Սամսոնյանը չեկավ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դատական նիստին Նարեկ Սամսոնյանը չեկավ․ նրան անվասայլակով, բառիս բուն իմաստով, բերեցին։ Թեև ես հիվանդանոցում նրան այդ կարգավիճակով տեսել էի ու գիտեի դրա պատճառները, բայց խոսելս ու գրելս չէր գալիս։

Առողջական խնդիրներ ունեցող մարդու համար հացադուլի 15 օրերը ծանր հետևանքների են հանգեցրել՝ սրտի հետ կապված խնդիրներից մինչև ողնաշարային։ Դեռ չեմ խոսում բուն վիրահատություն պահանջող խնդրի մասին, որին հասնելու համար Նարեկը դեռ այլ պրոբլեմներ պետք է հաղթահարի։
Արձանագրենք, որ Նարեկի ծայրահեղ քայլին՝ հացադուլին, գնալու պատճառն անարդար, ապօրինի վճիռն էր, որով վերջինիս խափանման միջոց կալանքը երկարաձգվեց։
Նարեկի առողջական վիճակի ու անազատության մեջ գտնվելու պատասխանատուները՝ քննիչը, դատախազն ու դատավորը, ամեն ինչից վեր գնահատում են քաղաքական հանձնարարությունները»:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ