27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ձմերուկի օգտակար հատկությունները

Սառը ձմերուկը ամենաշատ սպառվոս մթերքներից է մանավանդ տապին, սակայն քչերը գիտեն, որ վերջինս ոչ միայն համեղ է, այլև նույնիսկ շատ անհրաժեշտ օրգանիզմին:

Նախ և առաջ ձմերուկն օգտակար է սրտի աշխատանքի համար, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C:

Բացի այդ ձմերուկը քաղցկեղի լավագույն թշնամին է, քանի որ պարունակում է լիկոպին, շատ հաճախ հենց այդ նպատակով բժիշկները խորհուրդ են տալիս ձմերուկն օգտագործել կանաչ թեյի հետ մեկտեղ:

Ձմերուկը նաև հանդիսանում է վիտամին A-ի օգտակար աղբյուր, որն էլ օգտակար է նյարդային համակարգի աշխատանքին: Սակայն անհրաժեշտ է հիշել, որ ձմերուկի հետ մեկտեղ չի կարելի օգտագործել ալկոհոլ, հենց այդ պատճառով էլ մանսագետները խորհուրդ են տալիս այն օգտագործել նախաճաշին:

Ձմերուկ հանդիսանում է նաև էներգիայի հրաշալի աղբյուր: Ինչպես հայտնի է, ձմերուկի բաղադրության 92 տոկոսը բաղկացած է ջրից, իսկ մնացածը՝ մագնիում և կալիում, որոնք շատ օգտակար են օրգանիզմի համար: Հենց այդ պատճառով էլ մասնագետները խորհուրդ են տալիս ձմերուկի հյութ օգտագործել մարզվելուց անմիջապես հետո, քանզի մարզվելիս մարդիկ կորցնում են մեծ քանակությամբ մագնիում և կալիում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ