29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հնարավոր է բակալավրական քառամյա կրթությունը դառնա եռամյա

levon-mkrtchyan

Այս տարվանից ավագ դպրոցներում փոփոխություններ են պատրաստվում: Henaran.am –ի հետ զրույցում Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ արդեն այս դեպտեմբերին աշակերտները կհանձնեն քննությունները և հունվարից հետո կընտրեն այն 3 մասնագիտություններն, որոնց ուղղությամբ կաշխատեն: Հարցին, թե այս փոփոխությունն արդյոք կարող է դրական անդրադառնալ կրկնուսույցների դեմ պայքարի վրա, նախարարը պատասխանեց.

«Պատկերացրեք` աշակերտը դեպտեմբերից հետո ամեն օր հնարավորություն կունենա 2 ժամ իր առարկան պարապել, այսինքն` 34 ժամ է շաբաթական, որ պիտի գնա դպրոց, գնալու է միայն իր ընտրած 3 առարկայի ուղղությամբ»:

Լ. Մկրտչյանն ընդգծեց, որ այս պահին խնդիր կա այնպես գործել, որ ուսուցիչների կրճատում չլինի. «Պիտի փորձենք այնպես գրաֆիկը ձևավորել, որ այս խնդիրը չառաջանա: Ես հույս ունեմ, որ ինչ-որ պահի 11-րդ դասարանում կվերջացնեն և ամբողջ տարին կկարողանան, բայց դրա համար շատ կարևոր է, որ կարողանան համալսարանական որոշակի կրեդիտներ ավագ դպրոցում տեղավորել»,-նկատեց նա:

Նախարարի խոսքով` դեռևս հայաստանյան ավագ դպրոցը դրան պատրաստ չի, բայց 1-2 տարվա լուրջ աշխատանքից հետո հավանաբար հնարավոր կլինի որոշակի կրեդիտներ դնել ավագ դպրոցում արդեն, ինչը կբարձրացնի նաև ավագ դպրոցի հեղինակությունը: «Օրինակ` երեխան պիտի համալսարանում ստանա 230 կրեդիտ, ինքր որոշ կրեդիտներ կարողանա անել ավագ դպրոցում, սա է գաղափարը: Հիմա մենք կսկսենք բեռնաթափել 12-րդ դասարանը, խոսքը միայն ավագ դպրոցի մասին չէ, նաև միջնակարգ դպրոցների մասին է: Նա արդեն կստանա մասնագիտական կողմնորոշում և հնարավորություն կունենա մասնագիտական կողմնորոշմանը զուգընթաց սովորել: Նույնիսկ հնարավոր է կարերայի ընտրության կենտրոններ սկսեն աշխատել, պրակտիկաներ անել»:

Նրա խոսքով՝ հեռանկարում կարող է բակալավրական քառամյա կրթությունը դառնա 3՝ որոշ կրեդիտային միավորներ իջնեն ավագ դպրոց:

Հարցին, թե հնարավոր է 12 ամյա կրթությունը դառնա 11 և կարող է ապագայում ավագ դպրոց տեղափոխվելուց աշակերտները դպրոցը չփոխեն, նախարարն արձագանքեց.

«Արմատական, կտրուկ փոփոխություններ չեն լինի: Կրթությունը հիմա այնպիսի վիճակում է, որ պետք է հանգստացնել: Այսինքն, համակարգը պետք է մի քիչ կայունանա, խաղաղվի: Մենք հիմա բեռնաթափում ենք ծրագրերը»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ