26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքապետարանի նոր կայքով կարելի է on-line հետևել քաղաքին

Այսօր Երևանի քաղաքապետարանը լրագրողներին ներկայացրեց իր կայքի` Yerevan.am-ի նորացված տարբերակը: Մտնելով կայք` այցելուները կտեսնեն  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնը: Ըստ քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության  պետ Արթուր Գևորգյանի` սա ավելի մտերմիկ է դարձնում կայքը:

‘Հյուրընկալ տանտիրոջ խոսք է սա’,-ասաց Գևորգյանը:

‘Կայքը կծառայի մի յուրովի հարթակ բնակչության հետ մեր շփումը ավելի սերտ ծառայեցնելու համար’,-հավելեց նա: Կայքում կա նաև թեժ գիծ, որով կապ է հաստատվում բնակչության և քաղաքապետարանի միջև:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության կառավարաման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը հավելեց, որ կայքի միջոցով հոկտեմբերի 14-ին այցելուները կարող են տեսնել, թե ինչ է կատարվում քաղաքի տարբեր բեմերում, ինչ միջոցառումներ են տեղի ունենում, որ ճանապարհներն են բաց, որոնք` փակ: Կայքի միջոցով on-line  համակարգով կարելի է հետևել նաև քաղաքի տարբեր հատվածներին ոչ միայն ‘Էրեբունի-Երևան’ տոնին, այլև մշտապես:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ