18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լավ, թիմային ֆուտբոլ եմ ակնկալում. Ալեքսանդր Արզումանյանն` այսօրվա խաղի մասին

 

 

 

 

 

 

 

 

“Ինձ հետաքրքրում է խաղի որակը: Ես ուզում եմ Հայաստանի հավաքականի կողմից որակյալ ֆուտբոլ տեսնել, ինչը ինձ կբավարարի, որովհետեւ արդյունքը այնքան կարեւոր չէ, որքան որակյալ ֆուտբոլ ցույց տալը”,- ֆուտբոլասեր պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ “Ժառանգություն” խմբակցության անդամ, “Ազատ դեմոկրատ” Ալեքսանդր Արզումանյանը այսօր երեկոյան կայանալիք Հայաստան-Իտալիա խաղից այս ակնկալիքներն ունի:

Henaran.am-ի հետ զրույցում Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ խաղին կհետեւի տանը` հեռուստաէկրանից: Մեր այն հարցին, թե ի՞նչ զգացողություններ կունենա պարոն Արզումանյանը Հայաստանի հավաքականի հաղթանակի կամ պարտության դեպքում, ֆուտբոլասեր պատգամավորը պատասխանեց, որ, հետեւում է մեր  հավաքականի բոլոր խաղերին, ուրախանում, երբ տղաները հաղթում են, իսկ երբ պարտվում են, մտածում է, թե  ինչ պետք է արվի, ավելի լավ խաղալու համար:

”Սա սպորտ է, սպորտում մեկը հաղթում է,  մյուսը` պարտվում : Թիմի խաղից ընդհանրապես գոհ եմ, չնայած վերջին մեկ-երկու խաղերից դեռեւս զգացվում է, որ այն մարզավիճակին, որը մենք ակնկալում ենք, դեռ թիմը չի հասել: Հուսով եմ, որ շտկումներ մտցված կլինեն եւ այսօր ավելի գեղեցիկ խաղ կտեսնենք”,-հավելեց մեր զրուցակիցը:

Ալեքսանդր Արզումանյանը Հայաստանի հավաքականին հորդորում է լինել ուշադիր, չմտածել միայն արդյունքի մասին եւ ցույց տալ գեղեցիկ ֆուտբոլ.“Երկրպագուների զգալի մասն իրենցից լավ թիմային ֆուտբոլ են սպասում”:

Հաջորդիվ կներկայացնենք նաեւ ֆուտբոլասեր այլ քաղաքական գործիչների կարծիքներ:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Երեւանի ժամանակով 21:00-ին “Հրազդան” մարզադաշտում տեղի կունենա  Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը: Մեր ազգային հավաքականը ուժերը կչափի Իտալիայի ազգային հավաքականի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ