09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԱԾ աշխատանքը տանկի «հարվածից» չի խաթարվել

Այսօր՝ հունիսի 20-ին  Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Արտակ Գևորգյանի պատրաստած ստվարաթղթե կանաչ տանկի միջոցով ԱԱԾ դարպասներին հարվածելու գործը:

Դատական նիստի ժամանակ ներկայացվեց Ազգային անվտանգության ծառայությունից ստացված  գրություն, որով տեղեկացվեց ԱԱԾ դիրքորոշումը քննվող գործի վերաբերյալ՝ ԱԱԾ-ն չի ողջունում քաղաքացիների նման վարքագիծը, սակայն տեղի ունեցածի արդյունքում չի խաթարվել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը, լուրջ անհանգստություն չի պատճառվել աշխատակիցներին, ուստի, ԱԱԾ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել դատական նիստերին։

Հիշեցնենք, որ «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանը դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, իր սարքած ստվարաթղթե կանաչ տանկով ակցիա էր արել քաղաքում՝ այդկերպ հայտնելով իր դժգոհությունը Սահմանադրական հանրաքվեի հետ կապված։

Արտակ Գևորգյանը  մեղադրվում է դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, ինչպես նաև՝ ուրիշի գույքը ոչնչացնելու մեջ:

Եթե խուլիգանության մեղադրանքը հաստատվի, Արտակին առաջադրված այս հոդվածը ենթադրում է, որ նա կարող է պատժվել ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը վեց ամիս, կալանքով՝ 1-ից 3 ամիս ժամկետով, կամ էլ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է  հունիսի 24-ին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ