08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Դեղը չեմ փոխի սեքսի հետ … “

Henaran.am-ի զրուցակիցը նախկին թմրամոլ է: Մի օր պատահական փորձեց եւ հայտնվեց անդունդի եզրին: Տարիներ անց ծնողները իմացան եւ սկսեցին բուժումը: “Գրպանումս ներարկիչ տեսան` կասկածեցին: Մի օր իրանց մոտ եւ սկսվեց լոմկաս: Հասկացան, որ նարկաման եմ”,-պատմում է Արամը /անունը պայմանական է-խմբ./:

Զարմանում է, թե ո՞նց սիրեց ասեղը, դարձրեց իր ամենօրյա սնունդը: “Ախր 23 տարեկանից սկսեցի սովորական սիգարետ ծխելը, խելոք տղա էի … Հա, մեկ-մեկ զա կայֆ` ուռում էի, բայց դա հեչ…”,-պատմում է: 

37 տարեկան է, եւ 4 տարի է արդեն հեռու է ներարկիչ-դեղերից: Արամը չի ժխտում բժիշկների ջանքերը, բայց համոզված է, որ մարդը ինքը պիտի նախ եւ առաջ իր մեջ ուժ գտնի: “Եթե ես չուզեի, հաստատ չէի բուժվի, հիմա կործանված կլինեի”,-Արամը բոլոր իր նմաններին պարզապես խնդրում է` հրաժարվել այդ չարիքից, բուժվել եւ հավելում.

“Լոմկայի պահին, երբ դեղի կարիք ես ունենում, մոռանում ես ամենաուժեղ հաճույքները: Նույնիսկ աշխարհի ամենագեղեցիկ աղջկա հետ մեկ գիշերվա սեքսը չէի փոխի մեկ գրամ դեղի հետ”:

Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանում ամեն տարի 50 %-ով ավելանում է թմրամոլների թիվը: 2012-ի դեկտեմբերի տվյալներով` Հայաստանում կա  3 893 թմրամոլ։ Սակայն, բացի պաշտոնականից, հաշվարկային մասով՝ Հայաստանում կա 12 700՝ ներերակային եւ 21 000 կանեփ օգտագործող թմրամոլ: Մեր երկրում ամենից շատ օգտագործում են  ափիոն եւ կանեփ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ