08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հավաքվում ենք այս դահլիճում, որպեսզի լսենք նրան ծուղրուղուն … թեժ կրքեր Ղարաբաղի շուրջ

Քիչ առաջ ԱԺ-ում անախորժ միջադեպ տեղի ունեցավ: ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ելույթ ունեցավ, որի առաջին հատվածը վերաբերում էր ԸՕ-ին, մյուս մասը՝ սահմանային լարված իրավիճակին:

Փաստանջյանը մեղադրանքների տարափ հնչեցրեց ՀՀ նախագահի, իշխանությունների հասցեին` վերջիններիս մեղադրելով սահմանում տիրող իրավիճակի համար:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը  սաստեց Փոստանջյանին՝ հիշեցնելով՝ ԱԺ-ում հարկավոր է պահպանել էթիկայի նորմերը:

« Ես խնդրում եմ խոսել օրենքի նախագծից, տիկին Փոստանջյան , հարգելիս, Դուք այստեղ արտոնյալ չեք: Երկրորդ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում մեր ինքնապաշտպանական ուժերը՝ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավարությամբ հասել են հաջողության: Կանխվել է Ադրբեջանի հարձակումը, Ադրբեջանը պարտվել է, իսկ դուք ստեղ ի՞նչ եք բողոքում: Բացի դա՝ մեզնի՞ց եք պաշտպանում Ղարաբաղը, չի կարելի էլի»,- վրդովվեց  Շարմազանովը:

Արձագանքելով այս ելույթին՝ Խոսրով Հարությունյանն ասաց՝ Փոստանջյանի ելույթն ասես թուրքական մեջլիսում հնչող՝ թուրք պատգամավորի ելույթ լիներ:

Խոստով Հարությունյանը Փոստանջյանին հորդորեց լինել ավելի կոռեկտ ու չանել այնպիսի արտահայտություններ, որոնք թշնամու ջրաղացին ջուր կլցնեն:

Պատգամավոր Գագիկ Մելիքյանը ևս արձագանքեց՝ ելույթը որակելով որպես  անհայրենիք մարդու ելույթ:  « Նման դավաճանական ելույթներ լսում են միայն թուրքական մեջլիսներում: Ինձ թվում է ՝ այս կնոջ մոտ տրամադրություն է ձևավորվել, որ մենք ամեն օր հավաքվում ենք այս դահլիճում , որպեսզի լսենք նրան ծուղրուղուն»:

Բավական կոշտ ելույթ ունեցավ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, նշելով, թե որևէ մեկը իրավունք չունի իր անձնական բոնուսները հավաքելու համար շահարկել առաջնագծում զոհված մեր զինվորների արյունը:

«Բացարձակ անբարոյական է այստեղ առաջնագծում զոհված զինվորների արյունը շահարկելը: Որեւէ քաղաքական ուժ իրավունք չունի իր ճղճիմ քաղաքական բոնուսները հավաքելու համար զոհված զինվորների արյունը շահարկել՝ դարձնելով քաղաքական շահարկման առարկա: Նրանց ծնողները մեզնից որեւէ մեկին իրավունք չեն տվել այստեղ իրենց քաղաքական դիվիդենտները հավաքելու համար շահարկել զոհվածների անունըե:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ