08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԿԳԲ-ն ու միլիցիան` մի տանիքո՞ւմ.Ժամանակ

Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո մինչեւ նոր կառավարության կազմի հրապարակումը չեն բացառվում կառավարության կառուցվածքային վերափոխումներ:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ կարող են միավորվել Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը, որի կազմից դուրս կմնա միայն արտաքին հետախուզությունը: Երկու գերատեսչությունների միավորումից հետո Ոստիկանությունը կրկին կվերանվանվի Ներքին գործերի նախարարություն:

Թերթը հիշեցնում է,  որ Հայաստանում Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն համակարգող նախարարության վերջին նախարարը եղել է Սերժ Սարգսյանը: 1999թ. այդ կառույցը տարանջատվեց: Իսկ 2002թ. ՆԳՆ-ն դարձավ Ոստիկանություն, որը նախարարությունից վերածվեց կառավարությանն առընթեր մարմնի: Նույն ժամանակ նախարարությունից կառավարությանն առընթեր մարմնի՝ ծառայության կարգավիճակ ստացավ նաեւ ազգային անվտանգության նախարարությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ