03 Հունիսի, Չորեքշաբթի, 2020
KFC

Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ

images

¹ Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, եւ իմ բոլոր ոսկորները թող օրհնեն սուրբ անունը նրա։

² Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ,եւ մի՛ մոռացիր բոլոր պարգեվները նրա,

³ ով քավություն է տալիս քո մեղքերին, բժշկում ախտերը քո բոլոր։

⁴ Նա, որ քո կյանքը փրկում է ապականությունից, քեզ պսակում է ողորմությամբ ու գթությամբ,

⁵ որ բարությամբ յագեցնում է ցանկությունը քո, եւ քո երիտասարդությունը նորոգվում է արծվի պես։

⁶ Ողորմություն ու արդարություն է շնորհում Տերը բոլոր զրկյալներին։

⁷ Տերն իր ուղիները ցույց տվեց Մովսեսին,եւ իր կամքը՝ Իսրայելի որդիներին։

⁸ Գթասիրտ, ողորմած է Տերը, համբերատար ու ողորմաշատ։

⁹ Տերն իսպառ չի բարկանում եւ յաւիտյան ոխ չի պահում։

¹⁰ Մեր մեղքերի համեմատ չվարվեց մեզ հետ, ոչ էլ մեր անօրենության համեմատ հատուցեց մեզ։

¹¹ Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորեղ է Տիրոջ ողորմությունն իրենից երկյուղ կրողների վրա։

Սաղմոս 102:1-11

KFC

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ