25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Շարմազանովը ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների մանրամասները

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Լեհաստանի Հանրապետությունում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի եւ Լատվիայի Սաեյմայի փոխնախագահ պարոն Գունդարս Դաուդզեի հետ:

Էդուարդ Շարմազանովը գործընկերների հետ քննարկել է երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ներկայացրել է ապրիլի սկզբում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի մանրամասները եւ դրանց հետեւանքները, ինչպես նաեւ ալիեւյան ռեժիմի պատասխանատվությունն այդ ամենում:

ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի փոխնախագահին՝ խորհրդարանական Սերգեյ Պոտապկինի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի համար, որի արդյունքում պարոն Պոտապկինն անձամբ եւ տեղում է ծանոթացել իրական վիճակին, որին հաջորդել են վերջինիս հասցեական ու անաչառ գնահատականներն Ադրբեջանի հանցավոր ռեժիմի հասցեին:

Կողմերը ձեռք են բերել բազմաթիվ պայմանավորվածություններ՝ շարունակելու եւ զարգացնելու համագործակցությունն ու համատեղ աշխատանքները միջազգային խորհրդարանական հարթակներում:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավոր, Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը եւ Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, ՀՀ ԱԺ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ Լեհաստանում մասնակցել են քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ