26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փորձել են պայթեցնել Թալիշի ջրամբարտակը /վիդեո/

«Թալիշ» ջոկատի հրամանատար Վանիկ Օհանյանը 1989-94 թվականներին պայքարել է հանուն հայ մարդու ազատ ապրելու իրավունքի:  «Թեկուզ առաջվա երիտասարդը չեմ, բայց թուրքին սատկացնելու համար մեջս եռանդ կա ու իմ համար պատերազմը երբեք էլ չի ավարտվել: 1994 թվականին մայիսի հրադադարի կնքումից հետո շարունակել եմ ծառայել զինված ուժերում: Թալիշ եմ վերադարձել 19 կամավոր ընկերներիս հետ ու չեմ հեռանա մինչև վերջնական չավարտվի այս անավարտ պատերազմը»,-ասաց հրամանատարը:

Վանիկ Օհանյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ այս պահին խաղաղ է, սակայն սահմանը հսկող հայոց բանակը ու կամավորները զգոն են. « Դրանք միշտ փորձում են անակնկալի բերել: Շատ ծանր վիճակում հայտնվեց Թալիշը, բայց վստահ եմ, որ թալիշեցիները նորից տուն են դառնալու ու ծաղկեցնեն գյուղը»:

Ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանի մեզ տրամադրած տեսանյութում հրամանատար Վանիկ Օհանյանը ցույց է տալիս «Սմերչ»  հրթիռային համակարգի  չպայթած հրթիռները և խոսում թշնամու խոցած ջրամբարտակի նշանակության մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

????????????????????????????????????

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ