18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Քոքոբելյանը մերժել է Զուրաբյանի առաջարկը /վիդեո/

Խաչատուր Քոքոբելյանը չի մասնակցի 4+4+4 ձևաչափով քննարկմանը: Այս մասին նա  ԱԺ-ում հայտնեց լրագրողներին:

Քոքոբելյանը շեշտեց, որ մերժել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի առաջարկը՝ քննարկմանը մասնակցել որպես դիտորդ:

Խոսելով ընդդիմության առաջարկների մասին`  պատգամավորը շեշտեց, որ ինքը, բնականաբար, պաշտպանում է դրանք: Այդուհանդերձ, Քոքոբելյանը լավատեսորեն չի դրամադրվոծ:

«Ես որևիցե հույս չունեմ, որ ցուցակների հրապարակման  հետ կապված հարցերը կլուծվեն: Անկախ ամեն ինչից` նոր չէ, որ ես ասում եմ` Ընտրական օրենսգիրքը պետք է իր մեջ ներառի կոմպոնենտներ, որոնք հնարավորություն կտան վերահսկել ընտրությունները: Ես գտնում եմ, որ առաջարկված Ընտրական օրենսգիրքն այդ մեխանիզմները չի տալիս»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ