08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը

“Երկուշաբթի հայերը մասնակցեցին ընտրություններին, որոնք վստահաբար Սերժ Սարգսյանին վերադարձնում են նախագահի պաշտոնը եւս 5 տարի ժամկետով` պահպանելու երկրի կայունությունը, որը շարունակ ավելի կարեւոր է դառնում”,-գրում է “The New York Times”-ը:

“58-ամյա “վետերան” քաղաքական գործիչ Սերժ Սարգսյանին դիտարկում են որպես  տնտեսական “համեստ” բարելավումներ անող վերջին տարիներին, երբ երկիրը պայքարում էր հարեւան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ սահմանների պատճառով: 

Սակայն մինչ պարոն Սարգսյանի հաղթանակը կանխորոշված էր քվեարկությունից դեռեւս մի քանի ամիս առաջ, քարոզարշավի ընթացքում մի քանի անսպասելի իրադարձություններ տեղի ունեցան: Նախագահի թեկնածու, քաղաքական մեկնաբան Անդրիաս Ղուկասյանը, ով ղեկավարում է մայրաքաղաքի ռադիոկայաններից մեկը, հացադուլ հայտարարեց` պահանջելով, որ գործող նախագահի անունը ջնջվի քվեաթերթիկներից:

Մյուս մարտահրավեր նետող թեկնածուի` Պարույր Հայրիկյանի վրա կրակեցին հունվարի վերջին: Իշխանությունները դա բնորոշեցին իբրեւ մահափորձ, չնայած որ որեւէ հայտնի դրդապատճառ չկար դրա համար: Նա սովետական ժամանակների այլախոհ է, ով նպաստում էր Հայաստանի անկախությանը եւ մի քանի անգամ նախագահական ընտրություններին անհաջող մասնակցություն է ունեցել: Մի որոշ ընթացք Հայրիկյանը մտածում էր վնասվածքի պատճառով ընտրությունները հետաձգելու մասին, սակայն վերջում նա որոշեց չհետաձգել քվեարկության օրը: 

Սարգսյանի 2-րդ ժամկետից մեծ ակնկալիքներ կան Լեռնային Ղարաբաղի պատճառով ծագած Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման հետ կապված:  Միջազգային դիտորդներն այս օրերին Հայաստանի տարբեր մասերում են: Նրանց նախնական զեկույցներում նշվում է, որ Սարգսյանը որոշ իշխանական ռեսուրսներ է օգտագործել իր թեկնածությանը հավելյալ աջակցություն ցուցաբերելու համար, որը նախկին սովետական երկրների համար ընդհանուր քննադատություն է: Սակայն դիտորդները կարծում են, որ ընդհանուր “քաղաքական կլիման” բարելավվել է: 

Պարոն Սարգսյանը բախվեց թույլ մրցակցության հետ այն բանից հետո, երբ նրա հիմնական 2 մրցակիցները` նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ գործարար Գագիկ Ծառուկյանը, հայտարարեցին, որ չեն մրցակցի”:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ