21 Փետրվարի, Ուրբաթ, 2020
KFC

Այս հարցին պետք է լուծում տալ

63478_b

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին հրավիրել էր խորհրդակցություն խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր նախորդ տարի մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ առկա պարտավորությունների կատարման, պատրաստի արտադրանքի իրացման, 2016 թվականի մթերման ծրագրերի և ոլորտում առկա խնդիրների քննարկումը:

Արդյո՞ք այս տարի ևս խաղողագործները կկանգնեն մեծ խնդիրների առաջ: Եվ վերջապես, ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ, եթե մինչ օրս գործարաններում շշալցված կամ տարաների մեջ պահված խմիչքները մնացել են, և ակնհայտերեն խնդիրներ կան՝ ապրանքի իրացման հետ կապված: Henaran.am-ը զրուցել է տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ:

‹‹Կան ծրագրեր, որ գրվում են ու մնում թղթի վրա: Գյուղատնտեսությունը կարևոր ոլորտ է: Հասկանալի է, որ գյուղացին հատկապես այս առաջին եռամսյակում գումարի կարիք ունի: Նա պիտի  կարողանա գոյատևել, բացի այդ՝ ձեռք բերել գյուղատնտեսական աշխատանքներն սկսելու համար նախատեսված պարագաներ:  Հիմնականում խմիչքները  ռուսական շուկա են արտահանվել: Իսկ այդ շուկայում հիմա խնդիրներ կան, ու հասկանալի է, թե մեր արտահանման հետ կապված խնդիրները որտեղից են գալիս››, – ընդգծեց տնտեսագետը:

Ըստ տնտեսագետի՝ պետությունն այս պարագայում պետք է իր աջակցությունը ցուցաբերի ու արտոնյալ վարկեր տրամադրի:

‹‹Զրոյական տոկոսով կամ արտոնյալ պայմաններով տրվող վարկը կօգներ, որ գյուղացիները խնդիրներ չունենային:  Խաղող մթերողների վիճակն էլ կարելի է հասկանալ: Ռուսական շուկայի հետ կապված խնդիրները անդրադարձել են արտահանման հետ կապված հարցերի ասպեկտում: Բայց, միանշանակ, կարող ենք ասել,  որ խաղող մթերողները թերացել են իրենց պարտավորությունները կատարելու հարցում: Իսկ իրավական առումով, բնական է, գյուղացիները կարող են դատարան էլ գնալ ու պահանջել,  որ իրենց գումարները տան: Գյուղատնտեսության նախարարությունը ևս, մեծ հաշվով, երաշխավոր է հանդիսանում մթերողների ու արտադրողների միջև: Այս հարցին պետք է համակարգային լուծում տալ››, – եզրափակեց  Արտակ Մանուկյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ