08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

34-ամյա բժշկուհին Nissan-ով հայտնվել է ձորում

Երեկ՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 34-ամյա Հասմիկ Առաքելյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70 կմ հատվածում իր վարած Nissan Tida մակնիշի 34 QN 276 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին, մի քանի պտույտ կատարելուց հետո հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, 64-ամյա Վանիկ Առաքելյանը և 60-ամյա Աիդա Եղոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, օպերատիվ են գործել Թալինի հիվանդանոցի աշխատակիցները, ովքեր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի ուղեկցությամբ վիրավորներին տեղափոխել են Թալինի բժշկական կենտրոն:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Ա. Քոթանջյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդը մասնագիտությամբ բժշկուհի է, իսկ վիրավորները նրա հայրն ու մայրն են: Հայրն աշխատում է ՄԵԴԵՔՍԻ ՍՊԸ-ում որպես էներգետիկ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ