26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արտակարգ դեպք՝ Երևանում

Երեկ  ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Շրջանային 2/2 հասցեի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանի մոտ տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը:

Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժին, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ` բաժնի պետ Կարեն Թորոսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Երևանի բնակիչ, 31-ամյա Կառլեն Բագրատի Ակունցը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տարիներ առաջ նրա հայրը նույնպես ողբերգական մահով է մահացել, իսկ նրա պապը ճանաչված բժիշկ-պրոֆեսոր է եղել, մայրն էլ ճանաչված միկրովիրաբույժ Նունե Ակունցն է:

Մանրամասները՝ shamshyan.com կայքում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ