26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գարնանային սրացումներ

Ինչպես արդեն հայտնել ենք , ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն երեկ երեկոյան տեղափոխվել է հիվանդանոց ճնշման կտրուկ տատանման հետևանքով: Henaran.am-ը, փորձել է թարմ տեղեկատվություն ստանալ Գալուստ Սահակյանի առողջկան վիճակի մասին ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից և Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանից:

«Դեռևս հստակ չենք կարող ասել, թե պարոն Սահակյանը երբ կկարողանա վերադառնալ բնականոն աշխատանքի: Աշխատանքի կվերադառնա այն ժամանակ, երբ հետազոտություններն ավարտվեն, և բժիշկները կորոշեն հանել վերահսկողությունը: Ամեն դեպքում, այդ պրոցեսը երկար չի տևի», – նշեց Արսեն Բաբայանը` հղում անելով քիչ առաջ տարածված հաղորդագրությանը.

«Բժիշկներընշանակել են ամբողջական հետազոտություն, որի արդյունքում ախտորոշվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում,նշանակվել է բժշկական հսկողություն։ ՀՀ ԱԺ նախագահի առողջական վիճակը գնահատվել է բավարար, ինքնազգացողությունըհիվանդանոցում մշտապես եղել է լավ»։

«Փոփոխություն չկա: Գալուստ Սահակյանի վիճակն այնպիսին է, ինչպես որ նշված է հայտարարության մեջ: Այժմ պարոն Սահակյանը բժիշկների հսկողության տակ է գտնվում: Դեռևս հստակ չեմ կարող ասել, թե նա որքան ժամանակ կմնա հիվանդանոցում: Պարզապես ճնշումն է տատանվել: Ուրիշ լուրջ խնդիրներ չկան», – մեզ հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախագահի մտերիմ Գագիկ Մինասյանն էլ նկատեց` փառք Աստծո, որեւէ խնդիր չկա , գարնանային սրացումներ են:  Հիշեցնենք, փետրվարի 12-ին մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ