18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գալուստ Սահակյանը տեղափոխվել է հիվանդանոց

ԱԺ հասարակայնության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Բազմաթիվ հարցումներին ի պատասխան։

ԱԺ նախագահն այսօր երեկոյան տեղափոխվել է հիվանդանոց ճնշման կտրուկ տատանման հետևանքով։
Գալուստ Սահակյանը գտնվում է հետազոտման փուլում։
Առողջական վիճակը բավարար է, ինքնազգացողությունը լավ։

Միաժամանակ հիշեցնում եմ, որ անձի առողջությանը վերաբերող տեղեկությունները համարվում են անձնական տեղեկություններ, ուստի հորդորում եմ խուսափել տարբեր աղբյուրներից ստացած տեղեկությունները հրապարակելուց»։

Ավելի ուշ նա եւս մեկ գրառում է արել․

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում ավարտվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի բժշկական հետազոտությունը։
Գալուստ Սահակյանի վիճակը բավարար է, ինքնազգացողությունը լավ։ Ներկայումս ՀՀ ԱԺ նախագահը գտնվում է բժիշկների հսկողության ներքո։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ անձի բժշկական ախտորոշումը համարվում է անձնական տեղեկություն, որը ենթակա չէ հրապարակման, միաժամանակ տարաբնույթ և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը կանխելու նպատակով հայտնվում է, որ Գալուստ Սահակյանի մոտ նկատվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ