20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչ կարելի է ուտել Պահքին

Վարդապետներն ասում են, որ կերակուրները երկու տեսակ են լինում: Մի տեսակը երկրի տարրերից է գոյանում՝ ծառերից ու այլ բույսերից, և դրանք պահքի համար են, ինչպես, օրինակ, ցորենը, իսկ մյուսը գոյանում է կենդանիներից, ինչպես կաթը, կամ էլ ինքը՝ կենդանին է կերակուր դառնում, ինչպես, օրինակ, միսը, և սրանք ուտիքի կերակուրներն են: Պահքի կերակուրներն ընդհանուր են. դրանք կարելի է ամեն օր ուտել՝ և՜ պահքի, և՜ ուտիքի օրերին: Իսկ ուտիքի կերակուրները կարելի է ուտել միայն ուտիքի օրերին:

Նաև պահքերն են զանազանվում: Դրանք լինում են՝ սովորական պահք, սրբապահք և ծոմ: Սովորական պահքն այն է, երբ չենք ուտում ուտիքի կերակուրներից, այլ միայն բույսերից գոյացածները: Իսկ սրբապահքի դեպքում խտրություն է դրվում նաև բուսական կերակուրների միջև: Բուսական ծագում ունեցող այն կերակուրները, որոնք պարարտացնում են մեր մարմինը, այս դեպքում մերժվում են, ինչպես օրինակ՝ ձեթը, գինին և այն ամենը, ինչը սրանց նման է:

Որովհետև, ըստ Սուրբ Գրքի, ձեթն ու յուղը նույնն են և պարարտացնում են մեր մարմինը, իսկ գինին հարբեցնում է և մեղսալից ցանկություններ բորբոքում: Սրբապահքի դեպքում սրանցից ևս պետք է հրաժարվել: Ծոմապահության դեպքում հրաժարվում ենք բոլոր տեսակի կերակուրներից, անգամ ցորենից ու ջրից՝ զրկելով մեր բերանը հաճելի ու անուշահամ կերակուրներից: Դրանով տկարացնելով մեր մարմինը՝ անընդունակ ենք դարձնում մեղքեր գործելու համար, և սովով ու ծարավով մաշում ենք մեր անձը՝ զորացնելով հոգին՝ արժանանալու համար Աստծու սիրուն:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ