20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Անկումային աճ

Հայաստնաի Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակել է ՀՀ արդյունաբերական կազմակերպությունների 2015 թ.-ի հունվար-դեկտեմբերի հիմնական ցուցանիշները ըստ տնտեսական գործունեության եւ բնեղեն արտահայտությամբ: Հիմնական ցուցանիշները կներակայացնենք համադրելի գներով: Ամբողջ արդյունաբերության աճը կազմել է 5,2 տոկոս, որտեղ համադրելի գներով արդյունաբերության արտադրանքի ծավալը կազմել է 1 տրիլիոն 352 միլիարդ դրամ:

Այսպես ըստ վիճակագրության ՀՀ հանքագործական արդյունաբերությունը արտադրել է 290,4 մլրդ դրամի արտադրանք եւ ունեցել է 50,4 տոկոս աճ: Սակայն նշենք, որ ընթացիկ գներով այս ճյուղի արտադրանքը կազմել է ընդամենը 209,7 մլրդ դրամ, ինչն էլ բացատրվում է մետաղների գների անկումով:  Ոլորտում հիմնական արտադրանքը՝ 98 տոկոսը  ապահովել է մետաղագործական հանքաքարի արդյունահանումը, որն էլ հիմնականում ապահովել է այդ աճը:

Մշակող արդյունաբերությունը արտադրել է 801,9 մլրդ դրամի արտադրանք եւ ունեցել է 5,6 տոկոս անկում: Իսկ էլեկտրականության, գազի,  գոլորշու եւ լավորակ օդի մատակարարումը ունեցել է 6,7 տոկոս աճ, որտեղ արտադրվել է 238,8 մլրդ. դրամի արտադրանք: Այստեղ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կազմել է 130 մլրդ. դրամը եւ գրանցել է 7,5 տոկոս անկում, որտեղ ջերմաէլեկտրակայաններում այն նվազել է 15 տոկոսով,  իսկ միջուկային կայանում այն աճել է 1,7 տոկոս, ինչպես նաեւ  հիդրոէլեկտրակայաններում աճել է 13,4 տոկոսով: Միաժամանակ էլեկտրաէներգիայի բաշխումը աճել է  57,7 տոկոս եւ դրա ծավալը կազմել է 58,1 մլրդ. դրամ:

Թեթեւ արդյունաբերությունում, ըստ ԱՎԾ տվյալների  աճ են ապահովել ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը՝ 49,1 տոկոս (97,4 մլրդ. դրամ), հագուստի արտադրությունը՝ 16,8 տոկոս (8,5 մլրդ. դրամ), թղթի արտադրությունը՝ 17,2 տոկոս (19,2 մլրդ դրամ), դեղագործական արտադրությունը՝ 25,1 տոկոս (7,5 մլրդ դրամ), քիմիական արտադրատեսակներրի արտադրությունը՝ 10,3 տոկոս (8,9 մլրդ դրամ), կահույքի արտադրությունը՝ 41 տոկոս (4,2 մլրդ դրամ):

Սակայն սննդի արտադրությունը գրանցել է 9 տոկոս անկում եւ արտադրվել է 280 մլրդ. դրամի արտադրանք Տարին վատ է եղել նաեւ խմիչքների արտադրության համար՝  19,7 տոկոս (100 մլրդ դրամ) անկմամբ, հիմնային մետաղների արտադրությունը՝ 15 տոկոս (146 մլրդ. դրամ), այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը՝ 16,2 տոկոս (44,2 մլրդ դրամ), պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրությունը՝  24,6 տոկոս (9,4 մլրդ դրամ):

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ