05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Գարնանային արձակուրդ չի լինի /վիդեո/

Արմավիրի մարզի 10 դպրոցներում փետրվարի մեկին դասերը չեն վերսկսվել հեղուկ վառելանյութի պակասի  եւ համապատասխան ջերմաստիճան չապահովելու պատճառով: Այս դպրոցներում դասաժամերը կվերսկսվեն եկող երկուշաբթի: Այս մասին հայտնեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝  փետրվարի 1-ին դպրոցներում գրանցվել է 20-30 տոկոս բացակայություն, ինչը պայմանավորված է երեխաների հիվանդ լինելու հանգամանքով: Որոշ ծնողներ էլ առողջ երեխաներին չեն ուղարկում դպրոց հնարավոր հիվանդությունից խուսափելու համար:

Կրթության  նախարարության առաջարկով մասնավոր դպրոցներում եւս դասերը վերսկսվել են փետրվարի 1-ից:Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրեց նաեւ, որ գարնանային արձակուրդներ չեն լինելու:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ