29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ-ում տեղի ունեցածը կապ ունի՞ օմբուդսմենի հրաժարականի հետ/վիդեո/

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը նախընտրում է ո՛չ ժխտել, ո՛չ էլ հաստատել այն տեսակետը, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի խորհրդարանական վերջին քննարկման ժամանակ ծավալված կրքերը կապ ունեն օմբուդսմենի հրաժարականի հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Ազգային ժողովի ժամանակ ՄԻՊ տարեկան զեկույցի ժամանակ իշխանական պատգամավորները Անդրեասյանին խիստ քննադատության ենթարկեցին՝ անցնելով անգամ վիրավորանքների: Ի պատասխան՝ Անդրևեասյանը կոչ արեց իրենց կառույցը գործիք կամ քաղաքական խաղերի մասնակից չդարձնել: Իսկ, ահա, երեկ նա հրաժարականի դիմում ներկայացրեց:

Պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ պատգամավոր Մինասյանը տեսակետ հայտնեց, որ հնարավոր է նաև այն, թե օմբուդսմենը իր գործունեության ընթացքում դժգոհ էր իր գործունեությունից, դրա համար էլ որոշել է հրաժարական տալ:

Մինասյանի ամբողջական պատասխանը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ