08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դաժանաբար ցեղասպանվում են. դիմում է մարդկությանը /վիդեո/

Եզդիների  ՄԱԷ երիտասարդական նախաձեռնող խմբի անդամ Ռոման Ավդոյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ ամբողջ աշխարհում ապրող եզդիների համար ցավոտ թեմային՝ Շանգալի եզդիների կոտորածին:

«Եզդիների հանդեպ ցեղասպանությունը սկսեց 2014 թվականի օգոստոսի 3-ին: Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը այն սկսեց Շանգալի հարավային հատվածից: Մարդկային բազմաթիվ կորուստներ եղան: Շանգալում ապրում են մոտ 380-420 հազար եզդի: Ամբողջ բնակչությունը տեղահանվեց, շատերը կոտորվեցին»,-ասաց Ավդոյանը:

Ավդոյանը իր ազգի համար անբարենպաստ տարի համարեց անցած տարին և ընդգծեց, որ իրենք էլ սպասում են խաղաղության և հանգիստ օրերի:

«Ցեղասպանությունը դեռ չի վերջացել: Ամբողջ Շանգալը դատարկված է: Ընտանիքները բաժանված են՝ ամեն մեկը մի երկրում են և չեն կարողանում միավորվել: Սակայն մարդկությունը զբաղվում է Սիրիայի դեպքերով և մոռանում եզդիների մասին»,-փաստեց ՄԱԷ երիտասարդական նախաձեռնող խմբի ներկայացուցիչը:

Ավդոյանը շնորհակալ է հայ ժողովրդին, իր ազգին աջակցելու ու սատարելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ