16 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

«Ալիևի աչքը հանելու ենք». սահմանին «թեժ» /վիդեո/

Տավուշի գյուղերում կրակոցները սովորական են դարձել. ասում են՝ Երևանում հրավառությունը փողով են պատվիրում, այստեղ՝ ձրի է:  Պատրաստվում են Ամանորին. կրակոցների տակ զարդարում են բակերի եղևնիները, լուսամուտներից գունավոր լույսեր կախում, ուրախ ու բարձր երաժշտություն միացնում:

Henaran.am-ի թղթակիցը Տավուշի մարզի Չորաթան գյուղից փոխանցում է՝ այստեղ Ամանորի միջոցառումները հաջորդում են իրար: Մի գավաթ գինով ու խոզի խորովածով արդեն միմյանց Նոր տարին են շնորհավորում:

Մեր թղթակցի` Չորաթանում գտնվելու օրը մեծ արարողություն է եղել. գյուղացիները նշել են փոքրիկ Մարիամի 1-ամյակը: Քեֆ-ուրախության ժամանակ գյուղացիները հրավառություն են կազմակերպել, ինչին հաջորդել են հակառակորդի կրակոցները: Երբ կրակոցները դադարել են, ուրախության սեղանը հանդիսապետող թամադան` «Քյալամ Վարդանը», կենաց է ասել.

«Մեր հրավառությամբ, մեր ուրախությամբ, մեր լույսերով` Ալիևի աչքը հանլու ենք: Ու ամեն պահի, որ մեր գյուղում ուրախություն է, դա նշանակում է, որ մենք չենք վախենում, գյուղից չենք գնալու և պատրաստ ենք պատերազմի»:

Մանրամասները՝տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ