26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Միացյալ նահանգների գրիպը չի գա Հայաստան

Վերջին օրերին շատ էր խոսվում ԱՄՆ-ում գրիպի ուժեղ համաճարակի մասին: Նշենք, որ հիվանդության բռնկումներ են գրանցվել 41 նահանգներում: Henaran.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը նշեց, որ հայ հասարակությունը անհանգստանալու պատճառ չունի: Նրա խոսքով` այդ համաճարակը սեզոնային գրիպ է, որը սովորական երևույթ է, և ոչ մի արտառոց բան չի արձանագրվել: 

”Այդքան մահացության դեպք այդքան միլիոն բնակչություն ունեցող պետության համար նորմալ ցուցանիշ է”,-ասաց նա, և նույնիսկ նշեց, որ երբ համեմատում ենք դեպքերը նախորդ տարվա հետ, տեսնում ենք,  որ մի փոքր բարձարացում կա, սակայն ավելի վաղ տարիների հետ համամետալով` նկատելի է դառնում, որ պանդեմիայի համեմատ այս տարվա դեպքերի քանակը բավականին նվազել է: ”Այնպես որ սրանից անհանգստանալու որևէ բան չունենք մենք, եվրոպական տարածաշրջանում իրավիճակը բավականին հանգիստ է”,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ