27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Նապաստակ, նապաստակ, ինչ ես նստել ծառի տակ …». Իշխան Զաքարյանը կրքեր բորբոքեց /վիդեո/

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստում ՀՀ վերահսկիչ պալատի 2014-ի հաշվետվության քննարկման ժամանակ, կրկին անդրադարձավ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի շքեղ առանձնատանը և դրա հետ կապված հնարավոր կոռուպցիոն ռիսկերին՝ մի քանի միլիոն դոլարի ծագումնաբանության շուրջ: Երբ Փաշինյանը ներկայացնում էր փաստեր, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց պատգամավորին խոսել հաշվետվության մասին:

«Ի՞նչ է, ուզո՞մ եք վերջին օրերի խորհրդարանի քննարկումների մակարդակի համապատասխան ելույթ ունենամ, ասենք ի՞նչ՝ արտասանե՞մ: Ասենք՝ նապաստակ, նապաստակ, ինչ ես նստել ծառի տակ … թողեք, ելույթ եմ ունենում»,- նետեց Փաշինյանը:

ՀՀԿ խմբակցությունից արձագանքեցին՝ «ծիտիկ, ծիտիկն» արտասանի: Փաշինյանի պատասխանը չուշացավ:

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ