26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նկարված են ու չեն համապատասխանում իրականությանը․ Արթուր Սաքունց

«Չեմ հավատում ու սուտ եմ համարում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները, դրանք համարում եմ նկարված, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով նախօրեին կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքներից, ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը։

Նա նշեց այն խախտումները, որոնք իրենք արձանագրել են երեկ․

«Քվեարկության ընթացքում լցոնումները, դիտորդների, լրագրողների նկատմամբ ճնշումները, բացակա ընտրողների փոխարեն քվեարկումները․․ սրանք հիմնական խախտումներն են, որոնք մենք երեկ արձանագրեցինք։ Անգամ մի քանի հաղորդում ենք տվել, երբ գալիս ու տեսնում էին, որ իրենց փոխարենք քվեարկված է»,- ասաց նա։

Բանախոսը նշեց նաեւ, որ մեծ տարբերություն կա նաեւ ընտրողների մասնակցության իրենց  արձանագրած թվի ու ԿԸՀ-ի հրապարակած թվի միջեւ, ինչը, ըստ նրա, խոսում է բացակաների փոխարեն ընտրելու մասին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ