01 Հունիսի, Երկուշաբթի, 2020
KFC

«Տուգանքները, որ բերենք լցնենք Ազգային ժողովի դեմը, էդ շենքը կփակի …»

«Մի միլիոն 800 հազար դրամ տուգանք ունեմ, ու այդ տուգանքների հիմնական պատճառն այն է, որ տաքսիների համար կայանատեղիներ չկան: Մեքենաները կայանում ենք  կանգառներում ու տուգանվում: Ժողովրդի պատճառով մեզ են տուգանում, երբ կանգառից դուրս և կանգառում ուզում են տաքսի նստել: Մի խոսքով երկու քարի արանքում ենք : Դուք մեր կոկորդը կտրում եք, երբ ավել կոպեկ փող ենք վերցնում, մենք էլ չգիտենք էդ կոպեկները ոնց աշխատենք, երբ ամեն վայրկյան տուգանվում ենք»: Այսօր Բրազիլիայի հրապարակում տաքսու վարորդները բողոքի ավտոերթ կազմակերպեցին :

Նրանց վրդովեցրել է այն հանգամանքը, որ հանրային տրանսպորտի կանգառներում կայանելիս և ուղևորներ վերցնելիս տեսախցիկը ֆիքսում է դա որպես խախտում, մեկ օրից 5 հազար դրամ տուգանք է գալիս:

Դեմ են նաև տաքսու լիցենզավորման նոր համակարգի ներդրմանը. «Տաքսի քշելը Հայաստանի ամենադաժան գործն է, ամենաաշնորհակալ գործն է, ով պատահի տաքսի ա քշում: Թող կտրոնային սխեմայով լիցենզավորումը սարքեն, այլ ոչ թե պարտադրեն, որ վարորդը երբ ուզի, կտրոնը վերցնի, քշի: Հաստատ իրենցից բան չի գնում, որ մեր ասածն անեն: Մեզանից յուրաքանչյուրի տանը 50 հատից ավել տուգանք ա դրված, եթե բերենք լցնենք Ազգային Ժողովի դեմը կփակի էդ շենքը, որը կարում ենք մուծում ենք, որը չենք կարում չենք մուծում: Տուն, ընտանիք ենք պահում, ուսանողներ ունենք, վարձ ենք վճարում, ո՞նց անենք»:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ