20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Դուք մուրճ ունեք, «չագուչ», վերջապես խփեք … »

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը համոզված է՝ 2016-ի պետական բյուջեով չի հաղթահարվում աղքատությունը: ԱԺ ամբիոնից նա հայտարարեց, որ երկրում գնալով ավելանալու է ծայրահեղ աղքատների թիվը: Ըստ նրա` այս մասին խոսվել է մասնավոր զրույցներում, տնտեսագետներն ասում են, որ այս տարի ավելի վատ է լինելու: Պատգամավորի համոզմամբ` հիմնական խնդիրների լուծումն ընդհանրապես չեն տրվում: Առաջին խնդիրը, ըստ պատգամավորի` աշխատատեղերի ստեղծումն ու ապահովումն է, բացի այդ, ըստ նրա, շատանալու է նաև արտագաղթողների թիվը:

«Ավելին՝ բյուջեի նախագծով հնարավորություն չի ստեղծվում, որ զարգանան ՓՄՁ-ները, ինչը նշանակում է, որ փոքր և միջին բիզնեսը փակվելու է: ՓՄՁ-ներին պետք է տալ հարկային արտոնություններ, ոչ թե նրանց հարկել ու հարկերն անարդյունավետ ծախսել: Այլ բան է հարկ հավաքելը, այլ բան է՝ դրանք արդյունավետ, նպատակաուղղված ծախսելը: Այլ բան է պետական պարտքն ավելացնելը, այլ բան է՝ դրանք նպատակաուղղված ծախսելը»: Հովհաննես Մարգարյանը դժգոհություն հայտնեց նաև, որ պատգամավորների նախագծերը լիագումար նիստ չեն մտնում:

«Դուք մուրճ ունեք, «չագուչ», վերջապես խփեք, պահանջեք, որ մեր նախագծերը մտնեն լիագումար նիստ»,- Մարգարյանը դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Վերջինս արձագանքեց` բարեփոխված սահմանադրական նախագծով ԱԺ նախագահի մուրճն է փոխվում, ավելի հասու է դառնում, բացի դրանից ենթադրում է այն՝ ինչ ներկայացրիք, իսկ այսօր ցանկացած նախագիծ, ըստ կանոնակարգի, կարող է քննարկվել հրատապ կարգով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ