08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ահաբեկչություն եւ գնդակոծություններ Փարիզում․ կան զոհեր /ֆոտո, վիդեո/

Փարիզում ահաբեկչական մի շարք հարձակումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում, նախնական տվյալներով 153 մարդ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ։ Նախ ահաբեկչություն է իրականացվել Փարիզի «Բատակլան» համերգասրահում, որտեղ ընթանում էր ընթանում էր ամերիկյան Eagles of Death Metal ռոք խմբի համերգը։ Ահաբեկիչները պատանդ են վերցրել համերգասրահում գտնվողներին, ապա կրակ բացել, ինչի արդյունքում միայն այդտեղ 112 մարդ է մահացել, հայտնում է lifenews-ը։

Ապա բազմաթիվ ահաբեկչական գործողություններ են իրականացվել քաղաքի տարբեր մասերում, ինչի արդյունքում եւս զոհեր են եղել։ Ահաբեկիչները կրակ են բացել խաղաղ բնակչության վրա։ Ոստիկանությունը հայտնում է մայրաքաղաքի շրջանում ահաբեկիչների կողմից իրականացված 7 առանձին հարձակումների մասին։

Կրակոցներ են հնչել նաեւ Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ Stade de France հանրահայտ մարզադաշտում։ Այստեղ են եղել նաեւ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց հաջողվել է տարհանել։ Մարզադաշտում նաեւ մի քանի մահապարտ պայթյուններ են իրականացրել։

Կրակոցներ են հնչել նաեւ  La Belle Epuipe բարում, «Փոքրիկ Կամբոջիա» ռեստորանում եւ այլ հանրային վայրերում։ Ոստիկանությանը հաջողվել է չեզոքացնել ահաբեկիչներից 3-ին։

Ահաբեկչության պատասխանատվությունն արդեն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Բատակլան» համերգասրահում պատանդների վերցրած ահաբեկիչները, ըստ ականատեսների, հայտարարել են, թե վրեժ են լուծում Սիրիայի համար։

Ֆրանսիայի նախագահը երկրում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել:

В Париже прогремели взрывы

 © EPA

 Près du restaurant dans le 10e arrondissement © EPA

 Rue Bichat © AFP

 Place de la Republique © AFP

 Capture d’écran Twitter

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ