27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Միայն արյունով /վիդեո/

«Ես կարծում եմ, որ այն, ինչը փորձում են շահարկել՝ անցած տարվանից չի սկսվել: Դա սկսվել է 1994 թվականից ու նման շահարկումներ արվել են տարբեր քաղաքական ուժերի, ինչու չէ նաև դրսից հովանավորվող քաղաքական ուժերի կողմից: Դրանք իրականությունից հեռու` կեղտոտ, քարոզչական շահարկումներ են և հիմնականում ջուր են լցնում ադրբեջանական և թուրքական լոբբիի նպատակներին:

Համոզված եմ, այդ շահարկումները որևէ արդյունք չեն կարող տալ, և որևէ  հետևանք չեն կարող ունենալ հատկապես մեր բնակչության շրջանում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հակառակորդին հողեր զիջելու մասին հարցին, կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Այս խոսակցությունները, Մելիքյանի խոսքով` հատկապես սահմանային տարածքներում, ընդունում են ծիծաղով` ՀՀ իշխանությունները երբևէ նման բանակցությունների մեջ չեն մտել . «Սրանք ընդամենը ձգտումներ են և նպատակները ժողովրդի հայրենասիրական ցանկությունները կոտրելն է»:

Պատգամավորը հղում արեց նաև սահմանամերձ տարածքների բնակիչների հոգեբանական պատրաստվածությանը.«Ես որպես տավուշեցի հետևյալը կասեմ. որևէ տավուշեցի և ՀՀ քաղաքացի ընդհանրապես չի կարող պատկերացնել, որ նման տիպի քննարկումներ կարող են լինել, քանի որ նման խնդիրը կարող է լուծվել միայն արյունով ու պատերազմով: Մենք պատերազմով ենք հետ ստանում կամ զիջում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ