24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ կարդալ այսօր Աստվածաշնչից

Առակաց 15:33-16:7

Տիրոջ երկյուղը խրատ է եւ իմաստություն, եւ փառքը ծագում է դրանից։ Ինչ որ մարդ դրել է սրտում՝ վերաբերում է իրեն, բայց Տիրոջից է նրա լեզվի պատասխանը։ Խոնարհ մարդու բոլոր գործերը հայտնի են Տիրոջը, և Տէրն է դատում հոգիները։ Քո գործերը հանձնի՛ր Տիրոջ ձեռքը, և քո մտադրությունները պիտի կատարվեն։

Ինչպիսի մեծության էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր, և դու շնորհ կգտնես Տիրոջ առջև։ Տերն ամեն ինչ արել է մի նպատակի համար. ամբարիշտները չար օրը պիտի մատնվեն կորստյան։ Ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջև, և ով զուր տեղը ձեռնամուխ է լինում չարիքի, չի արդարացվելու։

Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է, և Աստծուն ավելի հաճելի է աղոթքը, քան զոհ մատուցելը։ Ով փնտրում է Տիրոջը, նա գիտություն կգտնի՝ արդարությամբ հանդերձ, և ովքեր ուղիղ սրտով փնտրեն նրան, խաղաղություն կգտնեն։ Աստծու բոլոր գործերը արդարությամբ են արված, ամբարիշտն էլ պահվում է չար օրվա համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ