19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Միայն Աստված գիտե այս Տիեզերքի նպատակը. մեծերը` Աստծո մասին

«Վերջին ժամանակներս ես նորից սկսեցի կանոնավոր եկեղեցի հաճախել: Իմ մեջ առաջ եկավ նոր նպատակ. հասկանալ, թե միլիոնավոր մարդկանց համար որն է քրիստոնեության ձգողության, գրավչության և զորության գաղտնիքը, այն էլ այն դեպքում, երբ Քրիստոսի հարությունից անցել է արդեն 2000 տարի: Թեև դժվար թե այս ամենն ամբողջությամբ երբևէ հասկանալի դառնա ինձ համար, այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ պատասխանը շատ պարզ է. քրիստոնեությունը ճշմարտություն է: Աստված իսկապես արարել է աշխարհը 13,7 միլիարդ տարի առաջ, և Նա անկասելի կապված է Իր արարչության գոյության հետ: Միայն Աստված գիտե այս Տիեզերքի նպատակը, բայց ժամանակակից գիտությունը գնալով ավելի շատ է համոզվում, որ Տիեզերքի հենց ճշգրիտ կառուցվածքն է պայմանավորել մարդկային կյանքի հնարավորությունը: Ուրեմն, Աստծո հղացման մեջ մենք ինչ-որ կարևոր դեր ունենք: Մեր խնդիրը այդ դերը հասկանալու ձգտումն է, իրար սիրելը և Աստծո հղացման իրականացման ճանապարհին Նրան գործակցելը»:

ՍՄՈԼԼԻ Ռիչարդ – (1943-2005), ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր: Սմոլլի մահից հետո ԱՄՆ Սենատը բանաձև ընդունեց, ըստ որի Սմոլլին հռչակվեց «նանոտեխնոլոգիայի հայր»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ