08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ը աուդիտոր չի նշանակել

ԿԸՀ մամուլի ծառայությունից տեղեկացնում են.

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն` Հանրապետության Նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում uտացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի: Ազգային ժողովի խմբակցությունների` վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակած աուդիտորները աշխատում են հասարակական հիմունքներով: Նրանց գործունեությունն ավարտվում է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո`  5-րդ օրը:

ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում` այն է մինչև 18.12.2012թ., ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում աուդիտորներ են նշանակվել ՀՀ  Ազգային ժողովի ”Բարգավաճ Հայաստան”,  “Ժառանգություն”, “Հայ Յեղափոխական Դաշնակցություն”, “Օրինաց երկիր” և “Հանրապետական” (ՀՀԿ) խմբակցությունների կողմից:

ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում սահմանված ժամկետում աուդիտոր չի նշանակվել ՀՀ Ազգային ժողովի ”Հայ ազգային կոնգրես” խմբակցության կողմից:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ