23 Հունվարի, Saturday, 2021
KFC

Նախարար Նալբանդյանը ընդունեց Կարմիր խաչի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավարին

g_image

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նորանշանակ ղեկավար Պատրիկ Վիալին։

Ողջունելով հյուրին եւ մաղթելով հաջողություն իր պատասխանատու առաքելությունում՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում կամզակերպության մարդասիրական ակտիվ գործունեությունը՝ միաժամանակ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը սերտորեն համագործակցել կազմակերպության հետ և ամենայն աջակցություն ցուցաբերել հումանիտար ճգնաժամերի կանխմանն ուղղված նրա ջանքերին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԿԽՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալը ներկայացրեց տարածաշրջան իր այցելության նպատակն ու արդյունքները, Բավքում և Ստեփանակերտում ունեցած հանդիպումների տպավորությունները։ Նա նշեց, որ կազմակերպությունը շարունակելու է հավատարիմ մնալ իր չեզոք մարդասիրական առաքելությանը։

Անդրադրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ամրապնդման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նախաձեռնություններին, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասաց, որ մերժելով միջնորդների առաջարկները՝ Բաքուն իր վրա է վերցնում իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը։

Էդվարդ Նալբանդյանը դրական գնահատեց ԿԽՄԿ գործունեությունը հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ։ Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծեց. «Բաքվի կողմից զուտ հումանիտար հարցերը և դրանց շուրջ համագործակցությունը քաղաքականացնելու և շահարկելու փորձերը ի ցույց են դնում ադրբեջանական կողմի անհարգալից վերաբերմունքը զոհերի և անհայտ կորածների նկատմամբ»:

ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրենը բարձր գնահատեց անհայտ կորածների ճակատագրերը պարզելու հարցում Հայաստանի կառուցողական համագործակցությունը։

KFC

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ