08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախագահը մարզպետին հանձնարարություններ է տվել

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային հիմնախնդրի ավարտական փուլի հնարավորինս շուտափույթ (2015-16թթ. ընթացքում) լուծման նպատակով, ՀՀ քաղաքաշինության նախարարին հանձնարարվել է՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել Վանաձոր և Սպիտակ քաղաքներում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի ավարտական փուլի շահառու հանդիսացող ընտանիքների խնդիրը ֆինանսական օժանդակության հատկացմամբ մինչև տարեվերջ լուծելու ուղղությամբ՝ ֆինանսական գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը: Միաժամանակ, առաջարկություններ ներկայացնել Լոռու մարզի գյուղական բնակավայրերում նույն ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը 2016թ-ին ամբողջությամբ ավարտելու վերաբերյալ:

ՀՀ էկոնոմիկայի և մշակույթի նախարարներին հանձնարարվել է՝ Լոռու մարզպետի հետ համատեղ ուսումնասիրել և համապատասխան ծրագրային առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարություն մարզի զբոսաշրջային ներուժի զարգացման վերաբերյալ՝ հաշվի առնելով մարզի պատմամշակութային արժեքների հիմնական երթուղիներն ու հարուստ բնաշխարհը:

Լոռու մարզպետին հանձնարարվել է՝ համակողմանի աջակցություն տրամադրել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի և նրան հարակից կրթական-նորարական միջավայրի ստեղծման աշխատանքներին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ