26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում առաջին անգամ նախագահի կին թեկնածո՞ւ

‘Ցանկացած քաղաքական ուժ ընտրությունների նախօրին բնականաբար պետք է քննարկի և որոշի այն ձևաչափերը, թե ինչպես է մասնակցում ընտրություններին’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցության խոսնակ Անժելա Խաչատրյանը` խոսելով նախագահական ընտրություններին կուսակցության դիրքորոշման մասին: Հիշեցնենք, որ նախքան ‘Ազատ դեմոկրատներ’- ‘Ժառանգություն’ ապահարզանը, ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցությունը հայտարարել էր, որ հավանաբար կսատարի Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը:

Վերջին իրադարձություններից հետո, Խաչատրյանի խոսքով, այս տարբերակը օրակարգից հանվել է: Այժմ կուսակցությունը քննարկում է այն ձևաչափն ու մոտեցումները, որոնք դրսևորելու է ընտրություններին: ‘Մենք քննարկում ենք մեր մասնակցության բոլոր ձևաչափերը, այս պահի դրությամբ որևէ հստակ դիրքորոշում չկա, բայց բոլոր տարբերակները քննարկվում են’,-ասաց նա:

Ինչ վերաբերում է կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի` որպես թեկնածու հանդես գալուն, ապա Խաչատրյանը նկատեց, որ քննարկումները կոնկրետ անձանց մասին չեն եղել, բայց. ‘Շատ լավ կլիներ, որ Հայաստանում առաջին անգամ լիներ նախագահի` կին թեկնածու’:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ