27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սպորտային առաջնություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար /Ֆոտո/

Հոկտեմբերի 16-ին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) կազմակերպվել է սպորտային առաջնություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ «Փյունիկ» հասարակական կազմակերպության ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող անդամները, նրանցից ձևավորված թիմերը մրցում են մինյանց և հաշմանդամություն չունեցող երիտասարդների հետ մի շարք մարզաձևերում՝ բասկետբոլ, վոլեյբոլ, բազկամարտ, թենիս, շախմատ։ Մասնակիցներն ուժերը կչափեն նաև ինտելեկտուալ խաղում։ Այս մասին հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լրատվական ծառայությունը:

Նշենք, որ ծրագիրն ընդհանուր առմամբ ունի մոտ 40 մասնակից։ Առաջնության կազմակերպիչն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը։

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Անի Ռափյանը նշում է, որ նախաձեռնության նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում սպորտի զարգացմանը: Փորձ է արվում բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական ակտիվությունը, քանի որ սակավ ֆիզիկական ակտիվությունը նրանց մոտ պատճառ է դառնում այլ պաթոլոգիաների զարգացման։

«Փյունիկ» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը նշում է, որ տարիների փորձը ցույց է տվել, որ սպորտը հասարակությանը հաշմանդամների ինտեգրման լավագույն միջոցն է։ Սպորտի շնորհիվ նրանք կարողանում են ինքնադրսևորվել և ի հայտ բերել իրենց կարողությունները։

Շախմատի մրցավար Արշակ Հունանյանը նկատում է, որ շախմատ մարզաձևում լայնորեն ներգրավված են հաշմանդամություն ունեցող անձինք, շատերը հաճախում են մանկապատանեկան մարզադպրոցներ։

Արման Ավեյանը մրցելու է բազկամարտ սպորտաձևում։ Բազկամարտով զբաղվում է շուրջ երկու տարի, 55 կգ քաշային կարգում արդեն մի քանի անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն։ Ինչպես ինքն է ասում, աշխատում է ոչ մի մրցում բաց չթողնել։ Այս առաջնությունում էլ հաղթանակի ակնկալիքներ ունի։

37

34

35

36

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ