19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ով ում է «իդիոտացնում»

Հանրային հեռուստառադիոընկերության 2014-ի տարեկան հաշվետվության ամփոփման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե Հ1-ը զբաղվում է մարդկանց «իդիոտացնելով»՝ քաղաքականությունից հեռու պահելով՝ շեշտեց.

«Իդիոտի հայերեն հոմանիշը ապուշն է, որը բաղկացած է ապ ժխտական նախածանցից և ուշ վերջածանցից և նշանակում է անուշադիր: Նախ կանդրադառնամ իդիոտիզմի մի քանի դետալների: Ցավում եմ, որ մեր ընդդիմադիր գործիչները լավ չեն ունկնդրում Հանրայինը, որովհետև ՀՀԿ-ականները բողոքում են, որ ամբողջ եթերը ողողված է ընդդիմադիրներով: Ես էլ ասում եմ, որ պետք է լավ զգաք, մեր գործը իրենք են կատարում, երբ երևում են, մեզ քիչ բան է մնում»:

Վահրամ Բաղդասարյանը խոսեց նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ելույթներին.

«Այստեղ քիչ առաջ ելույթ էր ունենում մենաստանի տիրուհին: Գիտեք, մենք ցանկանում ենք, որ հանրությունը տեսնի այդ ելույթը, որ այն հեռարձակվի, որ մարդիկ հասկանան՝ ում են ուղարկել ԱԺ: Բնականաբար, հեռուստատեսության ռեյտինգը կարող է ընկնել, բայց խնդրում եմ, ավելի շատ լուսաբանեք, որ մենք քիչ անելիք ունենանք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ