28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը`գրադարանավարի օրվա առթիվ

20

Գրադարանային համակարգի հարգելի աշխատողներ,

Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական ձեր տոնի՝ գրադարանավարի օրվա առթիվ։ Մեր  ժողովուրդը հազարամյակների իր պատմության ընթացքում միշտ էլ յուրօրինակ սիրով է վերաբերվել գրին և  գրականությանը, իսկ գրագետ, կարդացած մարդն  առանձնակի հարգանք է վայելել հասարակության շրջանում: Բոլոր ժամանակներում գիրքն է եղել իմացության հիմնական աղբյուրը, մտքերի այն շտեմարանը, որն անփոխարինելի է մնում անգամ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման պայմաններում։ Նաև այս համատեքստում է հատկապես կարևորվում հասարակության կրթական, գիտական և մշակութային զարգացման ասպարեզում, ինչպես նաև  ժամանակակից քաղաքացու դաստիարակության և համակողմանի զարգացման գործում ձեր կատարած ներդրումը։ Վստահ եմ, որ գրադարանների ընթերցասրահներից երբևէ չի պակասի գիտակ ընթերցողի ներկայությունը և դուք ձեր կատարած կարևոր առաքելությամբ միշտ արթուն կպահեք սերը դեպի գիրքը։

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական ձեր տոնը, սեր, քաջառողջություն և համերաշխություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ