08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գնացեք ազգային “ցեցերի” դաչաներում տեղադրված խաչքարերը հավաքեք /վիդեո/

Տարիներ են անցել այն օրից, երբ խաչքարագործ Սերգեյ Դանիելյանի հետ դրամատուրգ Սամվել Խալաթյանը նախաձեռնեց  եւ Վանաձորում տեղադրեց  խաչքար: Մշակույթի նախարարության  վերջին հայտարարություններն ու գործողությունները՝ խաչքարները մարզերից տեղափոխել մայրաքաղաք,  բարկացրել են վանաձորցի մտավորականին: 

Եթե որոշվի նրանց հեղինակած խաչքարն, օրինակ, տեղափոխել մայրաքաղաք, դա կվիրավորի ոչ միայն քանդակագործին, այլեւ այն մարդկանց, ովքեր բավական հանգանակություններ են կատարել քարակերտ գաղափարը կյանքի կոչելու համար:

Սրանք բեկորներ չեն, ինչպես հարգարժան նախարարն է անվանում, սրանք մշակույթի նմուշներ են, որ պետք է պահպանվեն որպես սրբություն: Խալաթյանը վստահ է` արձաններն աննպատակ չեն դրվում, դրանք հարմարեցվում են միջավայրին ու մարդկանց: 

Խաչքարների տեղափոխությունը մշակույթի վաստակավոր գործիչը բարբարոսություն ու անհեթեթ որոշում է համարում: “Ով է իրավունք տվել խցկվել Աստծո ու հավատացյալի միջեւ, կամ սրբատեղի տանել այստեղից,-հարցնում է Սամվել Խալաթյանը:- Չի կարելի մարել աղոթողի մոմը”:

”Եթե Թուրքիան մի օր ասի մենք ձեր հուշարձանները լավ չենք պահում, գնալու ենք բերենք”,-կառավարության անդամներին հարցնում է վանաձորցին: Նրա խոսքով, կառավարության անդամները ավելի գրագետ են, քան Աշոտ Ողորմած թագավորն ու իր ժառանգները: Բայց այդ անգրագետ Բագրատունիները հասկանում էին, որ ամեն ինչ չէ, որ պետք է տանեն կենտրոն: “Լավ խաչքար հավաքող են, թող գնան ազգային  “ցեցերի” դաչաներում տեղադրված խաչքարերը հավաքեն, որ գարեջրերի պատվանդաններ են դարձրել”-հեգնում է Խալաթյանը եւ զարմանում, թե ինչու է անտարբեր  Մայր Աթոռը: Այդ լռությունը նրան անհագստացնում է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ