28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Գերմանիայում անտեսել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները

1443531924392

Գերմանիայի  Համբուրգ քաղաքում  տեղի ունեցած Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ժողովի ժամանակ  կազմակերպիչները անտեսել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական  իշխանամետ «Sabah» պարբերականի`  ժողովի ժամանակ  12 երկրների  և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դրոշների կողքին չի եղել Թուրքիայի պետական դրոշը, իսկԱդրբեջանի դրոշը թեև եղել է, բայց դրոշի  ստորին մասը, որտեղ պատկերված է կիսալուսինը, հանգույց է գցված եղել:

Թուրքական աղբյուրը նման քայլը, որակում է որպես քրդերի կողմից անհարգալից վերաբերմունք Թուրքիայի համար եղբայրական պետություն հանդիսացող Ադրբեջանի նկատմամբ:

Իսկ Թուրքիայի պետական դրոշի բացակայությունը վերաբերյալ «Sabah»-ը գրում է, որ Թուրքիայի մեջլիսում 80 պատգամավոր ունեցող կուսակցության լիդերի՝ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող Սելահաթթին Դեմիրթաշի մասնակցությամբ ժողովում թուրքական դրոշի բացակայությունը սկանդալ  է առաջացրել երկրում:

Վերոնշյալի վերևաբերյալ «Twitter» միկրոբլոգում գրառում է կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնական ՄուստաֆաՎարանքը, որտեղ նա մասնավորապես ասել է. «Թուրքական դրոշը ոչնչացնողները չեն բավարարվում ու Ադրբեջանի դրոշի կիսալուսինն էլ հանգույցով են կապում»:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ