26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գիշերային ակումբի պարուհիները տղամարդու համար իրար գլուխ են ջարդել. Ժամանակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվեց Շուշան Դ.-ի գործի դատական քննությունը: Դատարանը հրապարակեց արդարացման դատավճիռ:

Մոտ մեկուկես տարի կալանքի տակ գտնվող Շուշանը արդարացվեց առաջադրված մեղադրանքում, անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճում:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 8-ին, գիշերվա ժամը 4-ին Երևանի Բագրատունյաց 2 հասցեում գտնվող «Նաիրի» մարզադաշտի մոտ 23-ամյա Շուշանը վիճաբանել է իր ընկերուհի և գործընկերուհի Աննա Տ.-ի հետ:

Շուշանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Աննայի գլխի շրջանին ու մարմնի տարբեր մասերին:

Աննայի առողջությանը, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, պատճառվել է ծանր վնաս՝ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի միջին աստիճանի սալջարդ, սուբդուրալ հեմատոմա՝ աջ քունքային շրջանում, ձախից պտկաձև ելունի կոտրվածք՝ անցումով գանգի հիմ՝ միջին գանգափոս, սուբարախնոիդալ արյունազեղում՝ ուղեկցված օստեոհեմոլիկվորեայով, 7-րդ զույգ դիմային նյարդի ախտահարում: Շուշանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալ Շուշանն ու տուժող Աննա Տ.-ն որպես պարուհի աշխատել են Նուբարաշենի խճուղու վրա գտնվող «Լունա» գիշերային ակումբում՝ դեպքից մեկ-երկու ամիս առաջ:

Դեպքը կատարվել է Բագրատունյաց պողոտայում:

Շուշան Դ.-ն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել:

Սկզբում նրա վարկածը եղել է այն, որ տուժողը գլխի շրջանում ծանր վնասվածքները ստացել է իր հրելուց հետո վայր ընկնելու, գլուխը «բորդյուրին» խփելու հետևանքով:

Սակայն դատաբժշկական լրացուցիչ փորձաքննության եզրակացության ստացումից հետո Շուշանը մեղսագրված արարքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Տուժող Աննան դատարանում ասել է, թե Շուշանը չէր կարող իրեն պատճառել այն վնասվածքները, որոնք ինքը ստացել է:

Շուշանն ընկեր է ունեցել՝ Արագածոտնի մարզի բնակիչ Ն.-ն:

Տուժող Աննայի բնութագրմամբ՝ Ն.-ն շատ կոպիտ է վարվել ինչպես Շուշանի, այնպես էլ իր հետ: Բռնություն է գործադրել Շուշանի նկատմամբ, սպառնալիքներ է տվել:

Ն.-ն ամուսնացած էր, փոքրիկ աղջիկ ուներ:

Դեպքի օրը Ն.-ն Շուշանին ու տուժողին հրավիրել է իրենց գյուղից ոչ հեռու հացատուն՝ իբր հոր ծնունդը նշելու:

Խնջույքից հետո՝ գիշերվա ժամը երկուսի-երեքի սահմաններում, Ն.-ն համագյուղացու մեքենայով աղջիկներին բերել է Երևան:

Մեքենայի մեջ աղջիկները վիճել են միմյանց հետ…

Տուժողը դատարանում ասել է, թե հարվածի պահը չի հիշում: Ուշքի է եկել Էրեբունու հիվանդանոցում, գլխի վնասվածքով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ