29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

« … կապիկն անում է ամեն ինչ, որ իրեն նայեն» . սա արդեն չափն անց է

«Պետական կոչումներ շնորհելու գործընթացը վերածվել է իսկական աբսուրդի. լրիվ կորցրել ենք չափանիշները»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը: Նրա խոսքով՝ Արմենչիկի՝ վաստակավոր արտիստի կոչում տալու փաստն այս օրերին մթագնել է մյուսների կոչումները, քանի որ ոչ ոք այլևս չի շնորհավորում Միքայել Պողոսյանին, Հրանտ Թոխատյանին:

Ծատուրյանը արվեստագետներին կոչ  է անում  հետ տալ պետական պարգևներն ու կոչումները՝ ապացուցելու, որ մշակութային գործիչներին իրական կոչումները տալիս են ոչ թե իշխանությունները, այլ ժողովուրդը:

«Մենք շատ «բառադի» ենք դարձել: Այսպես չի կարելի, այսպես ո՞ւր ենք գլորվելու: Բոլորն էլ գիտեն, թե գազանանոցում որ վանդակի մոտ են ամենամեծ թվով մարդիկ հավաքվում՝ կապիկի, որովհետև կապիկն անում է ամեն ինչ, որ իրեն նայեն, իսկ առյուծն արժանապատիվ է պահում իրեն: Նրա վանդակի մոտ միշտ էլ մի փոքր քիչ մարդ է հավաքվում: Իսկ ես միշտ էլ դեմ եմ եղել ամբոխի ճաշակին: Իհարկե, դեմ չեմ կոչումներին, դա գնահատանքի ձև է, բայց պետք է իմանալ` ում և ինչու պետական պարգևներ շնորհել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ