25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ջավախքը Հայաստան-Վրաստան կապող ամենահզոր կամուրջն է. Էդուարդ Շարմազանով /վիդեո/

Սեպտեմբերի 12-ին Վրաստանի Սամցխե-Ջավախքի նահանգի Ախալքալաքի շրջանի Թախչա գյուղում բացվեց խաչքար հուշակոթող, որի բացմանը մասնակցեցին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Ախալքալաքից գործարարներ:

«Այսօր տոն է ոչ միայն ձեզ համար, այլ նաև ողջ Ջավախքի համար, բոլորիս համար, որովհետև այսօր մենք գտնվում ենք Ջավախք աշխարհի ամենափոքրիկ հայկական համայնքում,  բայց այստեղ են հավաքվել աշխարհի տարբեր անկյուններից ջավախահայերը»,- անդրադառնալով Թախչա գյուղի տոնին՝ ասաց ԱԺ փոխնախագահը:

Նրա խոսքով ջավախահայությունը միշտ եղել է Հայաստանի ամենակարևոր խնդիրների լուծման կիզակետում և իր խոնարհումը բերեց այն ջավախահայերին, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի:

Անդրադառնալով հայ-վրացական  հարաբերություններին Էդուարդ Շարմազանովն՝ ասաց.«Դարեր շարունակ մենք ապրել ենք կողք-կողքի, դարեր շարունակ մենք իրար մատից փուշ ենք հանել: Մենք պետք է հիշենք, որ Դավիթ Շինարարի գլխավորած զորքերն ազատագրեցին Անին, իսկ հայոց եղբայրներ Իվանե և Զաքարե Զաքարյանները հզորացրին Վրաստանի Թագավորությունը»,-իր ելույթում ասաց Էդուարդ  Շարմազանովը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ