24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երեխայի ուղեղի զարգացման համար անհրաժեշտ 4 մթերք

Առողջարար մթերքերը նպաստում են երեխայի օրգանիզմի նորմալ աճին ու նրա ուղեղի ճիշտ զարգացմանը:
անկացած միրգ ու բանջարեղեն, ինչպես նաեւ ձուկն ու անյուղ միսն օգտակար են երեխաների համար, սակայն ահա այն չորս մթերքները, որոնք սննդի մասնագետների կարծիքով, պարզապես անհրաժեշտ են յուրաքանչյուր երեխայի.

Վուշի սերմեր
Վուշի սերմերը համարվում են ալֆա լինոլենային թթվի աղբյուր, որը լավացնում է գլխուղեղի կեղեւի գործունեությունը, դրա համար էլ այն խորհուրդ են տալիս ներառել յուրաքանչյուր երեխայի ամենօրյա սննդակարգում: Բացի դրանից, որոշ մասնագետներ հավաստիացնում են, որ վուշի սերմերը օգտակար են նաեւ մարսողական համակարգի համար:

Ձկան յուղոտ տեսակներ
Սկումբրիան, թունան, սաղմոնը եւ ձկների այլ տեսակները հարուստ են օմեգա 3 ճարպաթթուներով, որոնք վերահսկում են նեյրոնների գործունեությունը: Իսկ սարդինա ձկնատեսակը ավելի մեծ քանակությամբ B խմբի վիտամիններ է պարունակում՝ մասնավորապես B12, ինչը թույլ է տալիս կանխել դեպրեսիան ու ամրացնել երեխայի նյարդային համակարգը:

Հունական ընկույզ
Հունական ընկույզն անհրաժեշտ է տեղեկությունները յուրացնելու եւ մտավոր գործառույթները ամրապնդելու համար: Բացի դրանից, դրանց կազմում պարունակվող ճարպերը համարվում են օգտակար ընդհանուր առողջության՝ եւ մասնավորապես սրտանոթային համակարգի համար:

Սպանախ
Սպանախը գիտությանը հայտնի ամենաօգտակար բանջարեղեններից մեկն է: Այդ բանջարեղենի մեկ բաժակը պարունակում է վիտամին E- ի օրական նորմայի 15 տոկոսը, նաեւ այն պարունակում է մեծ քանակության ֆոլաթթու ու B խմբի այլ վիտամիններ: Սպանախն ի դեպ խորհուրդ են տալիս գործածել թարմ վիճակում (օրինակ հավելել այն աղցանի մեջ), քանի որ եփելիս դրա օգտակար հատկությունների մեծ մասը կորում է:

Nuga Best – Armeniaի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ