08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երեւանի քաղաքապետը շախմատի ակադեմիայում հետեւեց Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել են  Հայաստանի շախմատի ակադեմիա եւ հետեւել են երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան հունվարի 8-ից մեկնարկած հուշամրցաշարի 8-րդ փուլին:

Մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ: Մինչեւ 18 տարեկանների խմբում պայքարում են հանրապետության հանրակրթական եւ շախմատի մասնագիտացված դպրոցներից շուրջ 500 տղաներ ու աղջիկներ:

Հուշամրցաշարի մյուս մասնակցիները  Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի ու  Իրանի լավագույն շախմատիստներն են. նրանց շարքում նաեւ չորս գրոսմայստերներ: Մրցաշարի արդյունքները կամփոփվեն հունվարի 15-ին:

Հաղթողները կպարգեւատրվեն մեդալներով, կվաստակեն Հայաստանի շախմատի ակադեմիայի ձմեռային հավաքներին մասնակցելու իրավունք  եւ կստանան դրամական պարգեւներ:

Այցի վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ողջունելով նախաձեռնությունն ու կարեւորելով շախմատի դերը պատանինների մտավոր զարգացման գործում, զրուցել է նաեւ ծնողների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ